Logo

Ռոմանո. Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի «Նապոլի»

23:29 / 15.07.2025Ֆուտբոլ
null

«Ուդինեզեի» հարձակվող Լորենցո Լուկան կարիերան կշարունակի «Նապոլիում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Աձուրին» 9 միլիոն եվրոյով մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը կվարձակալի 24-ամյա ֆուտբոլիստին։ Գործարքում կներառվի նաև տրանսֆերային իրավունքի պարտադիր գնման կետ. «Նապոլին» Լուկայի տեղափոխության համար կվճարի ևս 26 միլիոն եվրո, իսկ նրա հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։

Լուկան «Ուդինեզեում» է 2023թ. հուլիսից, 75 խաղում խփել է 23 գոլ, կատարել 6 ասիստ։ Նա 2024թ. հոկտեմբերից հրավիրվում է Իտալիայի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել 5 հանդիպման։

fastnews-ads-banner