«Ալ Ահլին» պատրաստ է բաժանվել Ֆրանկ Կեսիեից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Սաուդյան ակումբը շահավետ առաջարկի դեպքում մտադիր է վաճառել կոտդիվուարցի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։
28-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Ֆիորենտինան», որը նրա տեղափոխության համար երկու շաբաթ առաջ հարցում է արել «Ալ Ահլիին»։
Կեսիեն «Ալ Ահլի» է տեղափոխվել 2023թ. օգոստոսին, 77 խաղում խփել է 14 գոլ, կատարել 9 ասիստ։ Նա իտալական ակումբներից հանդես է եկել «Միլանում» ու «Ատալանտայում»։


