«Լիվերպուլի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան ցանկանում է հեռանալ ակումբից, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նույնիսկ Լուիս Դիասի` ակումբից մոտալուտ հեռանալու փաստը չի փոխել իտալացի ֆուտբոլիստի ծրագրերը։ Նա ուզում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։
27-ամյա եզրայինը մտադիր է վերադառնալ Իտալիայի Ա Սերիա։
Կիեզան «Լիվերպուլ» է տեղափոխվել 2024թ. օգոստոսին, 14 խաղում 2 գոլ է խփել, կատարել 2 ասիստ։
Կարդացեք նաև`


