Logo

«Լիվերպուլը» կարող է ձեռք բերել «Պարմայի» պաշտպանին

12:44 / 12.08.2025Ֆուտբոլ
null

«Պարմայի» պաշտպան Ջովանի Լեոնին կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», DAZN-ի եթերում հայտնել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Ես կանխատեսում եմ, որ «Լիվերպուլը» ձեռք է բերելու Լեոնիի տրանսֆերային իրավունքը»,- նշել է Ռոմանոն:

18-ամյա պաշտպանը 2024 թվականի ամռանն է 10 միլիոն եվրոյով «Սամպդորիայից» տեղափոխվել «Պարմա», որի հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականը:

Նախորդ մրցաշրջանում Ջովանի Լեոնին Իտալիայի Ա Սերիայում մասնակցել է 17 հանդիպման և խփել է 1 գոլ:

fastnews-ads-banner