«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Մատեուս Կունյան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բրազիլացի ֆուտբոլիստն ու մանկունիական գրանդն անձնական պայմանագիր են համաձայնեցրել։ Նա նաև նախնական համաձայնություն է տվել «Կարմիր սատանաների» մարզական ծրագրին։
«Ման. Յունայթեդը» տրանսֆերի համար կվճարի 25-ամյա ֆուտբոլիստի՝ գործող համաձայնագրով սահմանված 62,5 միլիոն ֆունտ հրաժարագինը։ Այժմ ակումբները բանակցում են գումարի փոխանցման վերաբերյալ։
Կունյան Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 31 խաղում 15 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։