Logo

Ռոմանո. «Մարսելը» և «Ռեալը» բանակցում են

17:21 / 25.08.2025Ֆուտբոլ
null

«Մարսելը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսին, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆրանսիական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցում է «Լոս Բլանկոսի» հետ։ «Մարսելը» պատրաստ է տրանսֆերային իրավունքի գնման հնարավորությամբ վարձակալել Սեբալյոսին։

Պրովանսյան ակումբը կապ է հաստատել նաև իսպանացի կիսապաշտպանի հետ` քննարկելու անձնական պայմանագրի մանրամասները։

Դանի Սեբալյոսը «Արքայական ակումբում» 194 խաղում 7 գոլ է խփել, կատարել 16 ասիստ։

fastnews-ads-banner