«Միլանի» պաշտպան Էմերսոն Ռոյալը կարիերան կշարունակի «Ֆլամենգոյում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բրազիլական ակումբը 25-ամյա խաղացողի տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության է հասել և նրա տեղափոխության համար կվճարի 9 միլիոն եվրո։
Բրազիլացի ֆուտբոլիստը շատ մոտ էր թուրքական «Բեշիկթաշ» տեղափոխվելուն։ Ստամբուլը ներկայացնող ակումբը նույնիսկ ծրագրել էր Էմերսոնի բուժզննումը, սակայն վերջին պահին «Ֆլամենգոն» առաջ է անցել ու ավարտել գործարքը։
Աջ պաշտպանը «Ռոսոներիի» կազմը համալրել է 2024թ. օգոստոսին, 26 խաղում արդյունավետ գործողություններով (գոլ, գոլային փոխանցում) աչքի չի ընկել։
🚨🔴⚫️ Emerson Royal to Flamengo, here we go! Verbal agreement with AC Milan.
— Fabrizio Romano (@FabrizioRomano) July 24, 2025
Clubs exchanging documents for €9m permanent deal, Emerson said yes.
Flamengo director José Boto hijacked deal after verbal agreement and medical booked with Besiktas, then Turkish club left race. pic.twitter.com/NoiRfg7F9N


