Logo

Ռոմանո. «Նապոլին» նոր դարպասապահ կունենա

12:26 / 26.07.2025Ֆուտբոլ
null

«Նապոլին» ձեռք կբերի «Տորինոյի» դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչին, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Իտալիայի չեմպիոնը սերբ դարպասապահի տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության է հասել, իսկ նրա տեղափոխության համար կվճարի 21 միլիոն եվրո։ «Աձուրին» գումարը թուրինյան ակումբին կփոխանցի չորս տարվա ընթացքում։

Գործարքում կներառվի նաև «Նապոլիի» վինգեր Սիրիլ Նգոնգը, որը վարձավճարով կտեղափոխվի «Տորինո»։

28-ամյա Միլինկովիչ-Սավիչը «Տորինո» է տեղափոխվել 2017թ. հուլիսին, 158 խաղից 52-ում դարպասն անառիկ է պահել։

fastnews-ads-banner