Ֆրանսիական «Մարսելը» բանակցություններ է սկսել գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի ներկայացուցիչների հետ, հաղորդում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Մարսելը» ցանկանում է վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին: 36-ամյա Օբամեյանգը ևս կարիերան Ֆրանսիայում շարունակելու ցանկություն ունի:
Օբամեյանգը 2023/24 մրցաշրջանում է խաղացել «Մարսելում», մասնակցել 51 հանդիպման, խփել 30 գոլ և կատարել 11 ասիստ: 2024/25 մրցաշրջանի մեկնարկից Օբամեյանգը խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում», գործող պայմանագրի ժամկետը կսպառվի 2026 թվականի հուլիսի 1-ին:
🚨🔵⚪️ Negotiations underway between Olympique Marseille and Pierre-Emerick Aubameyang over comeback!
— Fabrizio Romano (@FabrizioRomano) July 13, 2025
After initial talks reported this week, OM are on it for financial details on two year deal.
Al Qadsiah already gave the green light to contract termination. pic.twitter.com/S6d7MNgz8c