Logo

Ռոմանո. Ռետեգիի տրանսֆերը համաձայնեցվել է, կվճարվի 67 միլիոն եվրո

00:36 / 10.07.2025Ֆուտբոլ
null

«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին կարիերան կշարունակի «Ալ Քադիսիայում», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբն իտալացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնության է հասել և տրանսֆերի համար կվճարի 67 միլիոն եվրո։

«Ալ Քադիսիան» Ռետեգիին 6 անգամ ավելի շատ աշխատավարձ կվճարի, քան «Ատալանտան»։

26-ամյա ֆուտբոլիստն «Ատալանտայում» է 2024թ. ամառվանից։ Նա 25 գոլով Իտալիայի Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի գլխավոր ռմբարկուն է:

fastnews-ads-banner