Գերմանացի լեգենդար հարձակվող Թոմաս Մյուլերը կարիերան կշարունակի MLS-ը ներկայացնող «Վանկուվերում», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2028թ. հունվարի 1-ը։ 35-ամյա ֆուտբոլիստը կանադական ակումբին կմիանա այս տարվա օգոստոսին։
Գերմանացին վերջերս է ազատ գործակալի կարգավիճակում հեռացել Մյունխենի «Բավարիայից», որի կազմում 756 խաղում 250 գոլ է խփել, կատարել 276 ասիստ։


