Թոմաս Ֆրանկը («Բրենթֆորդ») «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու հիմնական թեկնածուն է, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լոնդոնյան ակումբը պատրաստ է բանակցություններ սկսել դանիացի մասնագետի հետ ու պայմանագիր առաջարկել նրան։
«Տոտենհեմն» անցնող ժամերին նաև կապվել է Ռոբերտո Դե Ձերբիի հետ, սակայն իտալացի մասնագետը հայտնել է, որ չի ցանկանում հեռանալ «Մարսելից»։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին «Տոտենհեմը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Անգե Պոստեկոգլուին։