Logo

Ռոնալդինյո. «Յամալի մակարդակը թույլ է տալիս հավակնել «Ոսկե գնդակին»»

19:54 / 21.05.2025Ֆուտբոլ
null

Բրազիլացի լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն կարծում է, որ «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալն արժանի է «Ոսկե գնդակին», գրում է Marca-ն։

«Յամալի մակարդակը թույլ է տալիս հավակնել «Ոսկե գնդակին»։ Աշխարհում այլ հանճարեղ խաղացողներ կան, բայց նա նույնպես էլիտայի մի մասնիկն է։ Նա պատմություն կերտելու և մի քանի «Ոսկե գնդակ» նվաճելու ներուժ ունի։ Նրա խաղամակարդակը, իրոք, զարմացնում է, քանի որ Յամալը շատ երիտասարդ է»,- ասել է Ռոնալդինյոն։

17-ամյա Յամալն ընթացիկ մրցաշրջանի 54 խաղում 18 գոլ է խփել, կատարել 25 ասիստ։

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner