Logo

Ռոնալդու. «Աշխարհի չեմպիոն դառնալը երազանք չէ»

20:58 / 06.11.2025Ֆուտբոլ
null

«Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է աշխարհի չեմպիոն դառնալու հնարավորության մասին, հայտնում է Sports Illustrated-ը։

«Աշխարհի չեմպիոն դառնալը երազանք չէ։ Մարդիկ ասում են. «Կրիշտիանուն կդառնա պատմության մեջ լավագույնը, եթե հռչակվի աշխարհի չեմպոն»։ Ես համաձայն չեմ այդ մտքի հետ։

Արդեն երեք տիտղոս նվաճել եմ Պորտուգալիայի հետ։ Մինչև այդ մենք ոչ մի տիտղոս չէինք նվաճել»,- ասել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը։

40-ամյա ֆուտբոլիստը Պորտուգալիայի հավաքականի հետ երկու անգամ դարձել է Ազգերի լիգայի հաղթող, մեկ անգամ` Եվրոպայի չեմպիոն։

fastnews-ads-banner