Logo

Ռոնալդու. «Ցանկանում եմ խաղալ այնքան, որքան ոտքերս թույլ կտան»

23:57 / 02.11.2025Ֆուտբոլ
null

«Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ դեռ չի պատրաստվում ավարտել կարիերան, տեղեկացնում է UOL-ը։

««Ալ Նասրը» հաղթեց, իսկ ես երկու գոլ խփեցի, ինչը միշտ հաճելի է։ Միշտ ասում եմ, որ երկարակեցությունը ձեռք է բերվում միայն կրքի շնորհիվ։ Գործնականում դեռ կիրք եմ զգում։

Անկախ այն հանգամանքից` գոլ խփե՞լ եմ, թե՞ ոչ, սա իմ կյանքն է։ Միշտ այդպես է եղել։ Արդեն 23-24 տարի է՝ ֆուտբոլ եմ խաղում։ Ցանկանում եմ խաղալ այնքան, որքան ոտքերս թույլ կտան»,- ասել է 40-ամյա ֆուտբոլիստը։

«Ալ Ֆայհայի» դեմ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 7-րդ տուրի խաղում (2-1) Ռոնալդուն դուբլ է գրանցել։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը կարիերայում գոլերի քանակը հասցրել է 952-ի։

fastnews-ads-banner