Logo

Ռոնալդու. «Գրեթե որոշված է, որ չեմ մասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը»

15:11 / 07.06.2025Ֆուտբոլ
null

«Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ ըստ ամենայնի՝ չի մասնակցելու աշխարհի ակումբային առաջնությանը.

«Գրեթե որոշված է, որ չեմ մասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը։ Բազմաթիվ առաջարկներ ու հրավերներ եմ ստացել, բայց որոշումը կայացվել է իմ կողմից։

Նույնիսկ բանակցություններ եմ վարել, բայց չես կարող մասնակցել բոլոր մրցաշարերին։ Պետք է առաջնորդվել կարճ, միջին ու երկարաժամկետ ծրագրերով, ուստի չնայած իմ մոտեցումներին՝ նման որոշում եմ կայացրել»,- «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աշխարհի ակումբային առաջնությունը նոր ձևաչափով առաջին անգամ կանցկացվի ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ը: Ռոնալդուի թիմը՝ «Ալ Նասրը» չի որակավորվել մրցաշարին։

fastnews-ads-banner