Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր նախկին թիմակից Ուեյն Ռունիի խոսքերը, տեղեկանում ենք Փիրս Մորգանի YouTube-յան ալիքից:
Ավելի վաղ անգլիացին ասել էր, որ Լիոնել Մեսին ավելի լավ ֆուտբոլիստ է, քան պորտուգալացին:
«Համեստություն չեմ անի. hամաձայն չեմ Ուեյնի հետ»,- ասել է Ռոնալդուն:
«Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակրի հարցազրույցի առաջին հատվածը կհրապարակվի նոյեմբերի 4-ին:


