Logo

Ռոնալդուի դուբլը կամային հաղթանակ պարգևեց «Ալ Նասրին»

00:14 / 02.11.2025Ֆուտբոլ
null

Կրիշտիանու Ռոնալդուն դուբլ գրանցեց «Ալ Նասրի» կազմում «Ալ Ֆայհայի» դեմ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 7-րդ տուրի տնային խաղում:

Պորտուգալացի 40-ամյա հարձակվողի գոլերի շնորհիվ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ: 

«Ալ Նասրը» 7 անընդմեջ հաղթանակից հետո 21 միավորով առաջատարն է, «Ալ Ֆայհան»` 8 միավորով 10-րդը:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 7-րդ տուր

«Ալ Նասր» - «Ալ Ֆայհա»` 2-1 

Կրիշտիանու Ռոնալդու, 37, 90+14 (11մ)  - Ջեյսոն, 13

fastnews-ads-banner