Logo

Ռոնալդուի գոլն ու «Ալ Նասրի» հաղթանակը Ֆելիքսի նորամուտի խաղում

21:28 / 30.07.2025Ֆուտբոլ
null

«Ալ Նասրն» ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող «Թուլուզին»։

Սաուդյան ակումբից 33-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի է ընկել Կրիշտիանու Ռոնալդուն` հավասարեցնելով հաշիվը։

«Ալ Նասրում» նորամուտը նշեց թիմի նորեկ Ժոաու Ֆելիքսը, որը հունիսի 29-ին է համալրել ակումբի կազմը։

Ռիադը ներկայացնող ակումբը նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 10-ին` մրցելով Իսպանիայի Լա լիգա 2-ում հանդես եկող «Ալմերիայի» դեմ։

Ընկերական հանդիպում

«Ալ Նասր» (Սաուդյան Արաբիա) - «Թուլուզ» (Ֆրանսիա)` 2-1 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 33, Մոհամեդ Մարան, 76 - Յան Գբոհո, 25

fastnews-ads-banner