Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին:
Պորտուգալացի մասնագետը հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել կամ փոխել աշխատանքի մոտեցումը, եթե, իհարկե, ակումբը պաշտոնանկ չանի իրեն:
«Եթե ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները կարծեն, որ ես այլևս պետք չեմ, կհեռանամ հենց հաջորդ օրը:
Չեմ պատրաստվում փախչել, վստահ եմ իմ մոտեցումների մեջ, ոչինչ չեմ փոխելու: Այժմ հարկավոր է, որ հավատան ինձ:
Ես չեմ պատրաստվում արդարանալ. դա իմ ոճը չէ»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի եզրափակիչում 0-1 հաշվով պարտվել էր «Տոտենհեմին», իսկ Պրեմիեր լիգայում 16-րդ տեղում է: