Logo

Ռուբեն Ամորիմ. «Մենք երկու ծրագիր ունենք տրանսֆերային պատուհանի համար»

10:26 / 22.05.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է տրանսֆերային ծրագրերի մասին:

«Մենք երկու ծրագիր ունենք տրանսֆերային պատուհանի համար: Պետք է հասկանանք, որ Չեմպիոնների լիգայում չխաղալը բավականին վատ զգացողություն է, սակայն օգտագործելու ենք այդ իրավիճակի մյուս կողմը:

Մենք երկար ժամանակ կունենանք մտածելու և աշխատելու համար, իսկ շաբաթային շրջանները ճիշտ կօգտագործենք, որպեսզի ավելի լավը լինենք Պրեմիեր լիգայում»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի եզրափակիչում 0-1 հաշվով պարտվել էր «Տոտենհեմին», իսկ Պրեմիեր լիգայում 16-րդ տեղում է:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով