Logo

Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը կէկրանավորվի

22:53 / 18.09.2024Լուրեր
null

Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը կէկրանավորվի: Տեղեկությունը հայտնել է հեղինակը: Ըստ Ռուբենի՝ ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն 2025-ի ամռանը: Կինոնկարն էկրան կբարձրանա նույն տարվա աշնանը:

Ռուբենը տեղեկացրել է նաև, որ 2025-ի գարնանը տեղի կունենա ևս 2 կարևոր իրդարձություն: Կկայանա «Թունելից 13 կմ հեռավորության վրա 2. Մարդասպանը ես եմ» գրքի շնորհանդեսը: Միջոցառումից անմիջապես հետո հանդիսատեսը կիմանա ֆիլմում նկարահանվող դերասանների անունները:

«Թունելից 13 կմ հեռավորության վրա» գիրքը լույս է տեսել 2023 թվականին։ Նույն տարում գիրքը մեծ հաջողություններ է գրանցել՝ դառնալով բեսթսելլեր։ Այն պատմում է Երևանի պետական համալսարանում սովորող ուսանողների մասին, ովքեր քննությունների ավարտից հետո որոշում են գնալ էքսկուրսիա՝ քաղաքից դուրս։ Բայց նրանց մտքով չի անցնում, թե ինչ սարսափ է նրանց սպասվում այնտեղ։

fastnews-ads-banner