Logo

Ռունի. ««Ման. Յունայթեդի» տրանսֆերային քաղաքականությունը սարսափելի էր»

11:30 / 12.11.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ուեյն Ռունին քննադատել է մանկունիական ակումբի վարած տրանսֆերային քաղաքականությունը, հաղորդում է Goal-ը:

«Մինչև նախորդ մրցաշրջանը «Մանչեսթեր Յունայթեդի» վարած տրանսֆերային քաղաքականությունը սարսափելի էր: Ակումբը պարզապես ձեռք էր բերում աստղային ֆուտբոլիստների՝ Պոգբա, Իբրահիմովիչ, Լուկակու... Նրանք լավ ֆուտբոլիստներ են, բայց ակումբի համար թիրախային տրանսֆերներ չէին, վճարված գումարներն էլ ահռելի էին: Երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդն» ուղղի այդ սխալները», - ասել է Ռունին:

fastnews-ads-banner