Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու B խմբի չորրորդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Կռիլյա Սովետովին»։
«Կրասնոդարից» հանդիպումը բաց է թողել թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 9 միավորով խմբի առաջատարն է, «Կռիլյա Սովետովը» 6 միավորով երրորդ տեղում է։
Ռուսաստանի գավաթ, ՌՊԼ ուղի, չորրորդ տուր
B խումբ
«Կռիլյա Սովետով» - «Կրասնոդար»` 1-2
Սերգեյ Բոժին, 83 - Դանիլա Կոզլով, 14, Դուգլաս Ավգուստո, 62


