Logo

Ռուսաստանի գավաթ. «Կրասնոդարն» առանց Սպերցյանի փլեյ-օֆֆի առաջին խաղում կամային հաղթանակ տարավ

20:54 / 05.11.2025Ֆուտբոլ
null

Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթեց «Օրենբուրգին»։

Հյուրերի հաղթական գոլը 88-րդ րոպեին խփեց Ջոն Կորդոբան։ Կոլումբացի հարձակվողը դարպասի գրավմամբ աչքի ընկավ նաև 90+5-ին` գրանցելով դուբլ։

«Կրասնոդարի» հայտացուցակից բացակայում էր թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Ակումբները պատասխան հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 26-ին։

Ռուսաստանի գավաթ, ՌՊԼ  ուղի, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Օրենբուրգ» - «Կրասնոդար»` 1-3

Մաքսիմ Սավելյև, 9 - Դանիլա Կոզլով, 12, Ջոն Կորդոբա, 88, 90+5

fastnews-ads-banner