Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում ընկերական խաղ անցկացրեց Նիգերիայի թիմի դեմ և գրանցեց 1-1 հաշիվը:
Վալերի Կարպինի գլխավորած հավաքականը 2023 թվականի հոկտեմբերի 16-ից հետո առաջին անգամ գոլ բաց թողեց և չհաղթեց: Այդ օրը ռուսներն ընկերական խաղում 2-2 հաշիվն էին գրանցել Քենիայի հետ:
Ընկերական խաղ
Ռուսաստան - Նիգերիա` 1-1 (տեսանյութ)
Սեմի Աջայի, 27 (ինքնագոլ) - Տոլու Արոկոդար, 71