«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռիո Ֆերդինանդը հայտարարել է, որ ակումբը ճիշտ է վարվել՝ բաժանվելով մի շարք ֆուտբոլիստներից, հայտնում է Manchester Evening News-ը:
«Սանչոյի, Ռեշֆորդի, Գառնաչոյի ու Անտոնիի վաճառքները գուցե շահավետ չեն, բայց այս ֆուտբոլիստներից ազատվել է պետք: Պետք չէ շատ մտածել ֆինանսների մասին, եթե այս ֆուտբոլիստների ներկայությունն ազդելու է հանդերձարանի մթնոլորտի վրա: Ակումբը վեր է ամեն ինչից: Եթե այս ֆուտբոլիստները մնային՝ նույնիսկ մարզվելով առանձին, միևնույն է թիմի շուրջ բացասական միջավայր էր լինելու»,- ընդգծել է Ֆերդինանդը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև՝


