Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալ նվաճեց:
Եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց Ռուսաստանը ներկայացնող Ադլան Սայտիևի դեմ և հաղթեց 6-5 հաշվով:
Հայ ըմբիշը կիսաեզրափակիչում 7-0 հաշվով հաղթել էր Շվեյցարիայի ներկայացուցիչ Սանդրո Հունգերբյուլերին: Մինչև կիսաեզրափակիչ հասնելը Բեգոյանը հաղթել էր Ուկրաինայի և Գերմանիայի ներկայացուցիչների:
Սա Հայաստանի հավաքականի առաջին մեդալն է ազատ ոճի ըմբշամարտի ընթացիկ մրցաշարում: