Logo

Սարգիս Ստեփանյանը` աշխարհի քառակի չեմպիոն

21:21 / 17.09.2025Պարալիմպիկ սպորտ
null

Հայաստանը ներկայացնող Սարգիս Ստեփանյանը դարձել է պարաբազկամարտի աշխարհի քառակի չեմպիոն։

«Սիրելի հայրենակիցներ,

Սիրով տեղեկացնում եմ, որ սույն թվականի սեպտեմբերի 10-23-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող Պարաբազկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունում սեպտեմբերի 16-ին մինչև 80 կգ քաշային կարգում դարձա աշխարհի չեմպիոն։

Աշխարհի առաջնությանը մասնակցում էին 58 երկրի ներկայացուցիչներ, ինչը հաղթանակը դարձնում է առավել արժեքավոր։

Սա արդեն իմ չորրորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է։ Իմ մարզական ուղու ընթացքում ես նաև դարձել եմ հնգակի Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել եմ աշխարհի գավաթը։

Շնորհակալ եմ բոլորին աջակցության և վստահության համար։ Այս հաղթանակը պատկանում է նաև ձեզ»,- գրել է Ստեփանյանը սոցցանցերում։

fastnews-ads-banner