Logo

«Սարսափելի է». «Էվերթոնի» երկրպագուներին դուր չի եկել նոր ստադիոնի անվանումը

21:00 / 18.05.2025Ֆուտբոլ
null

Երկրպագուները քննադատում են անգլիական «Էվերթոնին» նոր ստադիոնի անվան համար և կարծում են, որ «ոչ ոք այդ անունը չի արտաբերի», հաղորդում է Goal-ը:

Մայիսի 16-ին հայտարարվել է, որ «Էվերթոնը» նոր ստադիոնի անվան իրավունքների վերաբերյալ համաձայնության է եկել «Հիլ Դիքինսոն» իրավաբանական ընկերության հետ: Սոցիալական ցանցերում երկրպագուների բացասական արձագանքների տեղատարափ է:

«Բացարձակապես սարսափելի է»,- X-ում գրել է Kaapie20 օգտատերը:

«Ոչ ոք չի արտաբերի այս անվանումը»,- արձագանքել է Xstex-ը:

Austinrathe-ը համաձայնել է՝ գրելով. «Սա կատա՞կ է»:

Մեկ այլ օգտատեր՝ xAlexTHFC-ը, գրել է. «Կարող է լինել ստադիոնի ամենավատ անվանումն աշխարհում»: 

«Էվերթոնը» նոր ստադիոն կտեղափոխվի հաջորդ մրցաշրջանի սկզբին։ Մայիսի 18-ին ակումբը «Գուդիսոն Պարկում» անցկացրել է տղամարդկանց թիմի վերջին խաղը: Հաջորդ մրցաշրջանում «Գուդիսոն Պարկում» կխաղա «Էվերթոնի» կանանց թիմը:

Կարդացեք նաև՝

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner