«Չելսիի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը, որը շատ մոտ էր «Բենֆիկա» վերադառնալուն, շահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրից», հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Ալ Նասրը» շահեկան դիրքերում է: Ակումբը բավական շահավետ (տարբեր աղբյուրներ նշում են 50 միլիոն եվրո-խմբ.) առաջարկ է ուղարկել լոնդոնյան ակումբին, ինչպես նաև շահավետ պայմանագիր՝ Ժոաու Ֆելիքսին, որը սաուդյան ակումբ տեղափոխվելու դեպքում կխաղա իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Կողմերը մոտ են համաձայնության գալուն. վերջին մանրամասները կքննարկվեն առաջիկա 24/48 ժամերին:
🚨💣 Al Nassr are in advanced talks to sign João Félix and hijack Benfica’s move!
— Fabrizio Romano (@FabrizioRomano) July 26, 2025
Understand Al Nassr have sent permanent deal proposal to Chelsea and contract proposal to João.
The agreement is close as final details are set to be discussed in the next 24/48h. pic.twitter.com/98MfrB4pjo
2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածը Ֆելիքսն անցկացրել էր «Միլանում», իսկ ամռանը վերադարձել է «Չելսի», որը նրա տրանսֆերային իրավունքը 2024 թվականին 52 միլիոն եվրոյով գնել էր Մադրիդի «Աթլետիկոյից»: Իսպանիայի մայրաքաղաքային ակումբն իր հերթին Ժոաու Ֆելիքսին ձեռք էր բերել 2019 թվականին «Բենֆիկայից»՝ վճարելով ակումբի համար ռեկորդային 127,2 միլիոն եվրո: Այս պահին 25-ամյա Ֆելիքսի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 20 միլիոն եվրո:


