Լուկաս Սելարայանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին հայտնել է, որ այլևս չի կարող միանալ Հայաստանի հավաքականին, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Մինչև իմ գալը Լուկասը ցանկանում էր ավարտել կարիերան հավաքականում։ Խոսեցի նրա հետ, ասացի, որ հավաքականն ունի իր կարիքը։ Իռլանդիայի թիմի դեմ խաղից առաջ Լուկասն ինձ ասաց, որ ընտանեկան խնդիրներ ունի և այլևս չի կարող միանալ հավաքականին։ Շնորհակալություն հայտնեցի ու նշեցի, որ մեր դռները միշտ բաց են նրա համար»,- ասել է Մելիքյանը։
33-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականում 26 խաղում խփել է 5 գոլ։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


