Logo

«Սելթիկը» Շոտլանդիայի գլխավոր դերբիում հաղթել է «Ռեյնջերսին»` դուրս գալով Լիգայի գավաթի եզրափակիչ

00:52 / 03.11.2025Ֆուտբոլ
null

Շոտլանդիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Սելթիկը» լրացուցիչ ժամանակը ներառյալ 3-1 հաշվով հաղթել է «Ռեյնջերսին»։

38-րդ րոպեից 10 ֆուտբոլիստով խաղացած «Ռեյնջերսը» կարողացել է խաղավերջում խփել պատասխան գնդակը, սակայն լրացուցիչ ժամանակում «Կելտերը» երկու անգամ գրավել են մրցակցի դարպասը` տանելով հաղթանակ։

«Սելթիկը» պատմության մեջ 38-րդ անգամ հանդես կգա Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում։ 22 անգամ ակումբը նվաճել է տիտղոսը։

Եզրափակիչում Մարտին Օ'Նիլի գլխավորած թիմը դեկտեմբերի 14-ին կմրցի «Սենթ Միրենի» դեմ, մեկնարկը` ժամը 19:30-ին։

Շոտլանդիայի Լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Սելթիկ» - «Ռեյնջերս»` 3-1

Ջոնի Քենի, 25, Կալում Մաքգրեգոր, 93, Կալամ Օսմանդ, 109 - Ջեյմս Տավերնյեր, 81 (11մ)

Հեռացում` Տելո Օսգոր, 38 («Ռեյնջերս»)

fastnews-ads-banner