Արման Ծառուկյանի նախկին մարզիչ Սերգեյ Թորոսյանը կարծիք է հայտնել ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբայի մասին, որը ցանկություն է հայտնել դառնալ MMA-ի մարտիկ, հաղորդում է mma.metaratings.ru-ն:
«Կարծում եմ՝ Ձյուբան կարիերայի ավարտից հետո գումար վաստակելու միջոցներ է դիտարկում: Ամենայն հավանականությամբ, նրա նպատակը փոփ-MMA-ն է, որտեղ մեծ փողեր են վճարում:
Եթե ավելի հստակ պատասխան եք ուզում, ապա Ձյուբայի՝ MMA-ում նորամուտը կարող է նաև նրա հրաժեշտը լինել: Սա ամենևին ֆուտբոլ չէ: Փոփ-MMA-ը նրա գագաթնակետն է»,- ասել է Թորոսյանը: