Logo

Սևիկյանը «Ֆերենցվարոշ» վերադառնալուց հետո առաջին գոլն է խփել

19:20 / 15.07.2025Ֆուտբոլ
null

«Ֆերենցվարոշն» Ավստրիայի ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է գերմանական «Կառլսրուեին»։

Հունգարիայի չեմպիոնի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը 75-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել, իսկ 82-րդ րոպեին խփել իր թիմի հաղթական գոլը։

Սևիկյանի համար այս գոլն առաջինն էր «Ֆերենցվարոշ» վերադառնալուց հետո։ Նա 2024/25 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել Մոսկվայի «Լոկոմոտիվում»։

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner