Logo

Սևիկյանը մոտ է վարձակալությամբ Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադառնալուն

18:19 / 28.08.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի և հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը մոտ է ռուսական «Ակրոն» տեղափոխվելուն, հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը

«Ակրոնը» մտադիր է 24-ամյա հայ կիսապաշտպանին վարձակալել, իսկ հետո ունենալ տրանսֆերային իրավունքը 1 միլիոն եվրոյով գնելու պայմանագրային հնարավորություն:

2024/25 մրցաշրջանում Սևիկյանը վարձակալությամբ խաղացել էր «Լոկոմոտիվում», որի կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել էր 14 խաղի:

fastnews-ads-banner