Logo

Սևիկյանը քիչ խաղաժամանակ է ստացել, «Ֆերենցվարոշն» առաջնությունը սկսել է ոչ-ոքիով

11:07 / 27.07.2025Ֆուտբոլ
null

Հունգարիայի առաջնության առաջին տուրում գործող չեմպիոն «Ֆերենցվարոշը» հյուրընկալվելիս 1-1 հաշիվն է գրանցել Բուդապեշտի ՄՏԿ-ի դեմ խաղում:

«Ֆերենցվարոշի» կազմում 79-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Էդգար Սևիկյանը, որը Sofascore-ից ստացել է 6,5 գնահատական:

«Ֆերենցվարոշը» հուլիսի 30-ին տանը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կմրցի Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոայի» դեմ: Աբովյանում կայացած դիմակայության առաջին խաղում Ռոբի Քինի գլխավորած թիմը հաղթել էր 2-1 հաշվով:

fastnews-ads-banner