Logo

Շախմատի ԵԱ. Հայաստանի հավաքականների հաղթանակները

20:53 / 09.10.2025Շախմատ
null

Վրաստանում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ մրցափուլում տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականները հաղթել են:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը 3,5-0,5 հաշվով հաղթել է Չեռնոգորիայի թիմին: Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանն իրենց պարտիաներն ավարտել են հաղթանակով, Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է գրանցել:

Կանանց Հայաստանի հավաքականն էլ 2,5-1,5 հաշվով հաղթել է Շվեյցարիայի թիմին: Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը տարել են որոշիչ հաղթանակներ:

Հայաստանի հավաքականները դեռևս առաջատարների խմբում չեն:

fastnews-ads-banner