«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Բարսելոնայի» դեմ տնային խաղին, հայտնում է Marca-ն:
«Սա պատմական խաղ է: Վիճակահանությունից հետո ես հրաշալի զգացողություն ունեի: Մենք մեծ ուշադրություն ենք դարձրել տակտիկային: Հրաշալի խաղ է սպասում, ես շատ ոգևորված եմ:
Չեմպիոնների լիգան այլ պատմություն է: Այս մրցաշարում մեր ունեցած փորձը կարող է օգնել: Մեր թիմի կազմն այս երկու մրցաշրջաններում փոխվել է, դարձել է ավելի ուժեղ: Ես վստահ եմ իմ թիմի վրա»,- ասել է Հաուն:
Անգլիացի մասնագետն անդրադարձել է նաև Լամին Յամալի բացակայությանը.
«Շատ ափսոս, որ նա չի խաղալու: Ցավալի է, որ նրա խաղը չենք տեսնելու: Բայց «Բարսելոնան» եզրերում այլ տաղանդավոր խաղացողներ էլ ունի»:
«Նյուքասլ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 18-ին և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:


