Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հունգարական «Դյորի» դեմ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղից (2-1) հետո ասել է. «Սա բոլորիս հաղթանակն է, շնորհավորում եմ բոլորիս։ Ուղղակի շատ բան չեմ ուզում խոսել խաղի մասին, որովհետև մեր խաղն այս թիմի հետ դեռ չի ավարտվել, ընդամենն առաջին խաղակեսը վերջացավ։ Իհարկե, հաճելի է, վստահություն է տալիս, բայց դեռ ունենք երկրորդ խաղակես՝ իրենց մոտ, և պետք է լուրջ պատրաստվենք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ին:


