Բրազիլացի անվանի վինգեր Դուգլաս Կոստան հեռացել է ավստրալական «Սիդնեյից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ 35-ամյա ֆուտբոլիստն իրավաբանական խնդրի պատճառով չի կարողացել Բրազիլիայից մեկնել Ավստրալիա։
Կոստան «Սիդնեյում» հանդես էր գալիս 2024թ. օգոստոսից, 25 խաղում գրանցել է 6 գոլ ու 8 ասիստ։


