«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կանխատեսում է արել 2025 թվականի «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի Յանիկ Սիներ - Նովակ Ջոկովիչ մրցախաղի վերաբերյալ։
Հարցին, թե ով կհաղթի՝ Սինե՞րը, թե՞ Ջոկովիչը, լեգենդար Ֆեդերերը պատասխանել է՝ «Նովակը»:
Այս պահին ընթացքի մեջ է «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչի Թեյլոր Ֆրից - Կառլոս Ալկարաս մրցախաղը: Առաջին սեթն Ալկարասը հաղթել է 6-4 հաշվով: Դիմակայությունը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է:
Յանիկ Սիներ - Նովակ Ջոկովիչ մրցախաղը կմեկնարկի Ֆրից - Ալկարաս մրցավեճից անմիջապես հետո և կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: