Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի եզրափակիչում հաղթելուց հետո գերազանցել է Ռոջեր Ֆեդերերի, Նովակ Ջոկովիչի ու Էնդի Մարեյի ցուցանիշը, բայց զիջել է Ռաֆայել Նադալին, հաղորդում է Opta-ն։
Իտալացին «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 100 մրցախաղից հետո դարձել է երկրորդ ամենաշատ հաղթանակ տարած թենիսիստը` 81։ Այդ ցուցանիշով նա զիջում է միայն Նադալին (86)։
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 100 մրցախաղից հետո Ֆեդերերը գրանցել էր 80, Ջոկովիչը` 79, իսկ Մարեյը` 77 հաղթանակ։
Յանիկ Սիներն «Ուիմբլդոնի» եզրափակիչում 4-6, 6-4, 6-4, 6-4 հաղթել է Կառլոս Ալկարասին ու կարիերայում առաջին անգամ նվաճել մրցաշարի տիտղոսը։