Երգչուհի Իվետա Մուկուչյանը նշել է իր ծննդյան 40-ամյակը: Այդ առթիվ նրա սիրելին՝ բրազիլացի պրոդյուսեր Ռոչան, ինստագրամյան իր էջում երգչուհու հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել է շնորհավորել նրան.
«Բարի տարեդարձ, իմ քաղցրիկ արքայախնձոր: Ամենագեղեցիկ եւ ամենազիլ աղջիկը: Սիրում եմ քեզ, իմ թագուհի։ Ամուր կապիր ամրագոտիդ՝ գալիք 57 տարիների համար»,- գրել է նա:
Իվետան պատասխանել է Ռոչայի մաղթանքին ու գրել, որ սիրում է նրա հետ ժամանակ անցկացնել.
«Գալիք 57 ամառների ընթացքում՝ ամեն օրը քեզ հետ։ Երբեք այսքան չեմ ուրախացել մեծանալու համար: Շնորհակալ եմ միասին անցկացրած այս հրաշալի ծննդյան օրվա համար»:
Իր ծննդյան օրը երգչուհին ներկայացրել է «Մի գդալ սեր» ֆիլմում հնչող «On Мy Мind» երգի տեսահոլովակը, որում նկարահանվել է նաև Ռոչան:


