Logo

Սկիրա. «Ատալանտան» նոր պայմանագիր է առաջարկել Գասպերինիին

20:44 / 19.05.2025Ֆուտբոլ
null

Բերգամոյի «Ատալանտան» նոր պայմանագիր է առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիին, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Սկիրան:

Իտալական ակումբը 2 տարվա պայմանագիր է առաջարկել` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: Բերգամոյի ակումբում սպասում են Գասպերինիի որոշմանը:

Իտալացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի մրցաշրջանի ավարտին: Գասպերինին «Ատալանտան» գլխավորում է 2016 թվականից: Նրա գլխավորությամբ թիմը մինչև այժմ անցկացրել է 438 խաղ, 2023/24 մրցաշրջանում նվաճել է Եվրոպա լիգայի տիտղոսը:

fastnews-ads-banner