Logo

Սկիրա. «Բարսելոնան» բանակցություններ է սկսել «Ման. Յունայթեդի» հետ

23:56 / 28.05.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», սոցցանցերում գրում է ինաայդեր Նիկոլո Սկիրան։

«Բլաուգրանան» անգլիացի խաղացողի տեղափոխության հարցում բանակցություններ է սկսել մանկունիական ակումբի հետ։ Կատալոնացիներն առաջարկել են գնման իրավունքով վարձակալել եզրայինին։

Այդուհանդերձ, «Ման. Յունայթեդին» այդ տարբերակը չի գոհացնում. ակումբը ցանկանում է 45 միլիոն եվրոյով վաճառել Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը։

27-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է «Ասթոն Վիլայում», 17 խաղում խփել 4 գոլ, կատարել 6 ասիստ։

fastnews-ads-banner