Logo

Սկիրա. «Բենֆիկան» Ֆելիքսի տրանսֆերի հարցում բանակցում է «Չելսիի» հետ

23:50 / 17.06.2025Ֆուտբոլ
null

«Չելսիի» վինգեր Ժոաու Ֆելիքսը կարող է վերադառնալ «Բենֆիկա», սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Ակումբները 25-ամյա եզրայինի տեղափոխության հարցում բանակցում են։ Պորտուգալացի ֆուտբոլիստը, չնայած իր բարձր աշխատավարձին, պատրաստ է վերադառնալ «Բենֆիկա»։ Այժմ կողմերը լուծումներ են փնտրում։

Ֆելիքսը «Բենֆիկայի» համակարգում եղել է 2015-19 թթ. և ակումբի հիմնական թիմում 43 խաղում խփել է 20 գոլ, կատարել 11 ասիստ։ Նա 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է «Միլանում»։

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner