Սթիվեն Ջերարդը կարող է նշանակվել «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Շոտլանդական ակումբը Ռասել Մարտինին հեռացնելուց հետո այժմ գլխավոր մարզիչ է փնտրում։
Ջերարդը «Ռեյնջերսը» մարզել է 2018-21 թվականներին։ Գլազգոն ներկայացնող ակումբը նրա գլխավորությամբ 192 խաղում տարել է 124 հաղթանակ, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 27 պարտություն, դարձել Շոտլանդիայի չեմպիոն։
Անգլիացի մասնագետի վերջին աշխատավայրը սաուդյան «Ալ Իթիֆակն» է, որը նա գլխավորել է 2023-25թթ.։


