Logo

Սկիրա. «Միլանը» մոտ է խոշոր տրանսֆեր իրականացնելուն

16:54 / 26.07.2025Ֆուտբոլ
null

«Միլանը» մոտ է «Բրյուգեի» կիսապաշտպան Արդոն Յաշարիին ձեռք բերելուն, սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Ակումբների բանակցությունները վերջին փուլում են. «Ռոսոներին» շվեյցարացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 38 միլիոն եվրո։

22-ամյա ֆուտբոլիստն իտալական գրանդի հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։

Յաշարին «Բրյուգե» է տեղափոխվել 2024թ. ամռանը, 52 խաղում խփել է 4 գոլ, կատարել 6 ասիստ։

fastnews-ads-banner