Մոսկվայի «Սպարտակը» համաձայնեցրել է «Բեշիկթաշի» կիսապաշտպան Ժեդսոն Ֆեռնանդեշի տրանսֆերը, սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Մոսկովյան ակումբը պորտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 25 միլիոն եվրո, իսկ նրա հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։
28-ամյա կիսապաշտպանը նոր ակումբում կվաստակի տարեկան 3,5 միլիոն եվրո աշխատավարձ։
Transfermarkt-ի տվյալներով` այս գործարքը կդառնա «Սպարտակի» պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերն ու կգերազանցի Լեյվի Գարսիայի ռեկորդը։ Տրինիդադցի ֆուտբոլիստին նախորդ ամռանը «Սպարտակը» հունական ԱԵԿ-ից ձեռք էր բերել 18,7 միլիոն եվրոյով։
Ժեդսոն Ֆեռնանդեշը «Բեշիկթաշում» հանդես է գալիս 2022թ. հուլիսից, 131 խաղում 18 գոլ է խփել, կատարել 16 ասիստ։


